Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորումների մասին Zarkerak - Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորումների մասին
Zarkerak Zarkerak - Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորումների մասին
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորումների մասին

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն: Թեմայի առնչությամբ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ծրագիրը:

ԱՍՀ նախարարը տեղեկացրել է, որ ամուսնալուծված քաղաքացիների մասով ևս բնակապահովման ծրագրում կարգավորումներ են լինելու և ոչ միայն նրանց մասով:

«Դրական մնացորդի օգտագործման ավելի մեծ հնարավորություններ ենք տալիս, տարածքում վերակառուցման, հողամասում նոր շենք-շինության կառուցման հնարավորություն: Նաև միջգերատեսչական հանձնաժողովին հնարավորություն ենք տալու որոշակի դեպքերում ապացուցել նախկինում բնակմակերես ունենալու հանգամանքը կադաստրային փաստաթղթերով ապացուցել, այսինքն՝ նորից հնարավորություն ենք տալու օգտվել հավաստագրերից: Նաև հնարավորություն կտանք հավանաբար տրված հավաստագրերի վերամիավորման կամ միավորման, երբ արդեն տրված հավաստագիր կա, և մեկ ուրիշ ընտանիքի հավաստագիր կկարողանան միավորել այս հավաստագրի հետ, և հնարավորություն կունենան բնակարանային հարց լուծելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ականջալուր են ԼՂ-ից հայրենակիցների խնդիրներին:

Ըստ նախարարի՝ մինչ օրս մոտ 5700 հավաստագիր է արդեն տրամադրվել և մոտ 2600-ը՝ իրացվել:

20 Ապրիլ, 2026 17:01
Վեր