Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Zarkerak - Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Zarkerak Zarkerak - Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ ու 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:

 

 

 

20 Ապրիլ, 2026 20:06
Վեր