Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին, Նոր Գեղի բնակավայրի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել ընթացող «Tesla» մակնիշի ավտոմեքենայում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջները մի քանի անգամ մարել են կրակը, սակայն րոպեներ անց նորից ավտոմեքենան բռնկվել է, իսկ կրակն ու ծուխն էլ տեսանելի է մի քանի 100 մետրից։


