Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Zarkerak - Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն
Zarkerak Zarkerak - Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն
Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 18-ին Փարիզի մերձակա Լիլա քաղաքում, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, հայտնում են դեսպանությունից։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Բոբինիի փոխպրեֆեկտ, Սեն-Սեն-Դենիի պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի տեղակալ Վանեսա Սեդիկը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անունից՝ խորհրդական Դավիթ Ասոյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սումյա Բուրուահան, Ֆրանսիայի Սենատի անդամ Կորին Նարասիգեն, Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Դանիել Գիրոն, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենհարուսը, Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդական Ժոֆրի Կարվալինյոն և ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշը։

Արարողությանը ծաղկեպսակ է զետեղվել նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի անունից։

Արարողության ընթացքում կատարվել է ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:

20 Ապրիլ, 2026 22:30
Վեր