Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում անդրադարձել է ՀՀ զարգացման առաջնահերթություններին, TRIPP նախագծին Zarkerak - Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում անդրադարձել է ՀՀ զարգացման առաջնահերթություններին, TRIPP նախագծին
Zarkerak Zarkerak - Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում անդրադարձել է ՀՀ զարգացման առաջնահերթություններին, TRIPP նախագծին
Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում անդրադարձել է ՀՀ զարգացման առաջնահերթություններին, TRIPP նախագծին

Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում անդրադարձել է ՀՀ զարգացման առաջնահերթություններին, TRIPP նախագծին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և TRIPP նախագիծ» խորագրով։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերջին տարիներին երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ տնտեսական ակտիվության աճը, ներդրումային միջավայրի բարելավումը և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարևոր հիմք են ստեղծում երկրի կայուն զարգացման համար։

Նախագահը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորության, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտության և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանք կարող են էական դեր ունենալ տարածաշրջանային համագործակցության խորացման և տնտեսական ներուժի լիարժեք իրացման գործում։ Միաժամանակ ներկայացվել են TRIPP նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման խթանման համատեքստում։

Նա ընդգծել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել նախագահին։ Այնուհետև նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։

 

20 Ապրիլ, 2026 20:31
Վեր