Ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը կարող է դառնալ բանակցությունների մեկնարկային կետ. Պեսկով Zarkerak - Ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը կարող է դառնալ բանակցությունների մեկնարկային կետ. Պեսկով
Zarkerak Zarkerak - Ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը կարող է դառնալ բանակցությունների մեկնարկային կետ. Պեսկով
Ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը կարող է դառնալ բանակցությունների մեկնարկային կետ. Պեսկով

Ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը կարող է դառնալ բանակցությունների մեկնարկային կետ. Պեսկով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլից մեկնաբանել են ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը, Ժնևում կայացած ԱՄՆ-Եվրոպա-Ուկրաինա բանակցությունները և տեղեկությունները, թե ծրագիրը վերաձևակերպվել է հօգուտ Կիևի: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հասկանում են, որ ավելի վաղ իրենց մոտ ոչ պաշտոնապես հայտնված փաստաթուղթն արդեն փոփոխությունների է ենթարկվել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ նախագիծը մասամբ հիմնված է Ալյասկայում Պուտինի և Թրամփի ձեռք բերած պայմանավորվածությունների վրա և կարող է դառնալ բանակցությունների մեկնարկային կետ:

«Երբ ժամանակը գա, մենք մանրամասն կանդրադառնանք դրան»,- ընդգծել է Պեսկովը։

Նա հավելել է, որ առանց եվրոպացիների անհնար է քննարկել անվտանգության հետ կապված հարցերը, և, ըստ Կրեմլի խոսնակի, եվրոպական կողմն ինչ-որ փուլում կներգրավվի:

25 Նոյեմբեր, 2025 16:15
Վեր