ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ Zarkerak - ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Zarkerak Zarkerak - ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ
ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ

ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․

  • օծանելիքակոսմետիկական արտադրանք,
  • վառելիքի առանձին տեսակներ,
  • որոշակի ճանապարհաշինական արտադրանք,
  • հյութամթերք,
  • հատուկ նշանակության սննդամթերք,
  • ծխախոտային արտադրանք,
  • հեղուկացված ածխաջրածնային գազեր,
  • փաթեթավորված խմելու ջուր։

Կարևոր է իմանալ. սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Ընդ որում, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի արտադրատեսակներ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։

Սերտիֆիկացման վճարի չափը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։

Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։

Փորձարկման լաբորատորիաների ցանկը՝

https://armnab.am/eaeu/laboratories

Սերտիֆիկացման մարմինների ցանկը՝

https://armnab.am/eaeu/certification-bodies

Մանրամասն տեղեկատվության համար՝ 011 59 71 68։

«Խնդրում ենք ներմուծում իրականացնելիս նախապես հաշվի առնել նշված պահանջները՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հնարավոր խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

24 Օգոստոս, 2026 16:56
Վեր