Շատ կարևոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի. Փաշինյան Zarkerak - Շատ կարևոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Շատ կարևոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի. Փաշինյան
Շատ կարևոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի. Փաշինյան

Շատ կարևոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հազարավոր հեկտարներով հողեր, որոնք նախկինում պատերազմական իրավիճակի բերումով չէին մշակվում, այսօր այդ հողերի մշակման վերաբերյալ ոչ մի խոչընդոտ չկա, երկրորդ՝ մենք ասել և ասում ենք՝ չի կարելի իրականությանը նայել միակողմանի: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներին և մեր տարածքում կառուցված ադրբեջանական դիրքերին:

Վարչապետի խոսքով՝ դիրքեր կան և՛ մեր տարածքում, դիրքեր կան և՛ մեր տարածքից դուրս: 

«Խնդիրներ կան, սահմանազատման գործընթացում այդ խնդիրները պետք է լուծվեն: Ընդ որում՝ տարածաշրջանային կապուղիների բացման համատեքստում առաջինը կապուղիների անցման հատվածների սահմանազատման ու սահմանագծման հարցը պետք է լուծվի, և շատ կարևոր է արձանագրել, որ դե յուրե խնդիրը լուծված է:

Էդ խնդիրը լուծված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, որը ԱԺ-ի կողմից վավերացված է, և մենք էլի պետք է առերեսվենք այս խնդիրներին և քայլ-քայլ լուծենք, այսինքն՝ էդ տարածքների խնդիրը կա, բայց այդ տարածքների խնդրի լուծման իրավական բանաձևը ընդունված է, արձանագրված է: Ավելորդ նյարդայնանալու կարիք այդ թեմայով չկա: Ինչպես գիտեք, կան բարդ տեղեր, բարդ հատվածներ, լրացուցիչ աշխատանք է պետք, որպեսզի մենք մարդկանց համար լրացուցիչ դիսկոմֆորտներ չստեղծենք, մարդկանց բնականոն կյանքը ոչ միայն չդժվարացնենք, այլև հարմարավետ դարձնենք»,- հայտարարեց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սահմանազատման գործընթացն այսօր էլ շարունակվում է, որովհետև սահմանազատման հանձնաժողովները բազային փաստաթղթեր են ընդունում, թե ինչպես պետք է այդ ամենը լինի, և առաջիկայում այդ աշխատանքը կշարունակվի: 

«Շատ կարևոր է, որ սահմանազատումը դառնա մաքսիմալ կանխատեսելի, որպեսզի անորոշություններից հնարավորինս խուսափենք, և սահմանազատման արդյունքում այդ բոլոր խնդիրները կլուծվեն: Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: 

24 Օգոստոս, 2026 15:31
Վեր