Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք: Կարող եմ վստահ ասել, որ ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, թե արդյոք առաջիկա 5 տարում պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից:
«Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, և, ի դեպ, կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից: Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից: Համենայնդեպս, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց՝ գործընկերային տրամաբանության մեջ կարելի է տարիներ շարունակ ասել՝ հարցեր ունենք, որոնք պատասխաններ պիտի ստանան, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է ասել. «Մենք բոլոր հարցերը տվել ենք, ոչ մի պատասխան չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունն սպառված է»:

