Կառավարության ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է. վարչապետ Zarkerak - Կառավարության ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է. վարչապետ
Zarkerak Zarkerak - Կառավարության ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է. վարչապետ
Կառավարության ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է. վարչապետ

Կառավարության ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բանակում սպանությունների, ինքնասպանությունների հետ կապված աշխատանքային խումբ է ձևավորված, երեք նախարար է ներգրավված՝ պաշտպանության նախարարը, ԿԳՄՍ նախարարը և առողջապահության նախարարը: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանի դիտարկմանը, թե ՀՀ ԶՈՒ-ում վերջին ամիսներին ցավալի դեպքեր կան, արդյոք բանակում տեղի ունեցող դեպքերի պատճառը կրթության բա՞ցը չէ:  

Ըստ Փաշինյանի՝ Կառավարության ամենամեծ պրոբլեմը բանակում տեղի ունեցող դեպքերի շարունակականությունն է:

«Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ, և հիմա այդ պրոբլեմն ավելի է սրվել, որովհետև երբ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ  մտավախություն ուներ, որ եթե քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի: Հիմա գիտեն, որ դա չի լինելու, կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի, միջավայրի, զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, որոնք պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցում ռադիկալ քայլեր են պետք, երկարաժամկետ քայլերով խնդիրը չի լուծվի:

«Բանակի ծառայության տրամաբանությունը չի ադապտացվել խաղաղության հաստատման իրավիճակին, և մենք այստեղ պետք է որոշակի վճռական քայլեր անենք այդ խնդիրը լուծելու համար:

Բայց իհարկե, այո՛, կրթությունը, բռնության կուլտուրան, ընդհանրապես քրեական ենթամշակույթի մտածողությունը, այդ ամեն ինչը խնդիրներ են, որոնք մի օրում լուծելու հարցեր չեն, բայց մեզ պետք է հարցը լուծել հիմա, եթե ոչ՝ մի օրում, առնվազն՝ 1 ամսում, 2 ամսում, 6 ամսում»,- ասաց նա՝ նկատելով, որ կրթությամբ հարցը լուծելը երկարաժամկետ սցենար է:

Ինչ վերաբերում է քննարկումներին, թե բանակում գնդերեցների աշխատանքը դադարեցվել է, Փաշինյանն ասաց՝ աշխատանքը չի դադարեցվել, գնդերեցների նշանակման կարգ կա, որով պաշտպանության նախարարն առաջնորդվում է:

24 Օգոստոս, 2026 14:26
Վեր