Աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի. Փաշինյան Zarkerak - Աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի. Փաշինյան
Աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի. Փաշինյան

Աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեր հիմնական նպատակը և ուղերձը հետևյալն է, որ մենք ի վերջո արձանագրենք մեր քաղաքական և հանրային տեսլականը բարեկեցության հասնելու մեթոդի մասին, որ աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի հարցին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մեր իրականության մեջ աշխատանքը միշտ ասոցացվել է չարչարանքի հետ, որ աշխատանքի արդյունքում դու պետք է ունենաս սոցիալական ապահովության կարիք: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա ինչ-որ առումով խորհրդային մտածողություն է, քանի որ աշխատանքն ու սոցիալական ապահովությունը շատ իրար հետ կապված չէին՝ դրանք զուգահեռ պրոցեսներ էին:

«Մենք ուզում ենք փոխել այս տրամաբանությունը, բայց, իհարկե, մենք հասկանում ենք մտահոգությունները, և Կառավարության մեջ էլ այդ մտահոգությունը կար, որ չլինի թե տպավորություն ստեղծվի, թե Կառավարությունը և պետությունը իր սոցիալական պարտավորություններից ցանկանում է խուսափել: Ո՛չ, ընդհակառակը: Մենք Կառավարության ամենամեծ սոցիալական պարտավորությունը համարում ենք էն, ինչը արտահայտել ենք «Մարդը պետք է ուժեղացնի պետությունը, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն» կարգախոսի կամ ձևակերպման մեջ: Մենք մտածում ենք, որ ուժեղ մարդը կրթված մարդն է, էն մարդը, որը իր կրթությամբ կարող է անել աշխատանք, որը կարող է ապահովել իր բարեկեցությունը, բայց մենք հասկանում ենք, որ որոշակի սոցիալական շերտեր կան, ում պետությունը բոլոր դեպքերում պետք է սոցիալական ծառայություն մատուցի:

Մեր տեսլականն այն է, որ աշխատունակ մարդկանց առավելագույն տոկոսն իր աշխատանքով կարողանա վաստակել: Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը»,- ասաց վարչապետը՝ կարևորելով աշխատանքի շուկայում մարդկանց մրցունակության բարձրացումը: 

Նրա խոսքով՝ իհարկե կան սոցիալական շերտեր, որոնց պետք է մշտապես աջակցել, օրինակ՝ կենսաթոշակառուները:  

24 Օգոստոս, 2026 13:23
Վեր