Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բանակում դեպքերի թիվը միշտ չէ, որ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ում։ Ինչո՞ւ։ Ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ այս հարցին վիճակագրության ձևով պետք է նայենք, բայց կյանքը, անցյալը ու ընդհանրապես բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն է պահանջում։ ՀՀ բանակում սպանության, ինքնասպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես են եղել։ Դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ՝ 2025 թվականին այդ թիվը նվազել է»,- ասել է Պապիկյանը։
Ներկայացնելով 2015 թվականի վիճակագրությունը՝ Պապիկյանը նշեց, որ բանակում ինքնասպանությունների, ինքնասպանության հասցնելու և սպանությունների թիվը եղել է 7, սակայն 2016 թվականին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, նման դեպքերի թիվը հասել է 19-ի։
Ըստ Պապիկյանի՝ 2017 թվականին բանակում դեպքերի թիվը նվազել է՝ հասնելով 13-ի, 2018 թվականին՝ 12-ի, 2019 թվականին՝ 11-ի, 2020 թվականին՝ 10-ի, 2022 թվականին՝ 8-ի, 2023 թվականին՝ 9-ի, 2024 թվականին՝ 11-ի, 2025 թվականին՝ 2-ի, 2026 թվականին՝ 8-ի։
«Դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում է տեղի ունեցել, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք է։ Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ։ Պաշտպանության նախարարն լինեմ ես, թե մեկ այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում»,- ասաց նախարարը։


