Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀէՑ-ի հետ կապված պրոցեսները բնականոն ընթացքի մեջ են, ոչ մի խնդիր չկա, մենք մեր պլանով առաջ ենք շարժվում, մանավանդ որ միջազգային արբիտրաժում միջազգային շատ մեծ հաջողություն ենք ունեցել: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին, թե ինչ փուլում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը:
«Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ ՀԷՑ-ը պետք է լինի պետական սեփականություն, և մենք թափանցիկ, մրցակցային միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում:
Ես միանշանակ համոզված եմ, որ ՀԷՑ-ի պետական սեփականություն լինելը ճիշտ է, բայց մյուս կողմից, համոզված եմ նաև, որ չի կարելի ՀԷՑ-ը երկար ժամանակ թողնել պետական կառավարման ներքո, որովհետև հիմա, երբ ուշադրությունը մեծ է, և քաղաքական կառավարում է իրականացվում, մեծ ռիսկեր չեմ տեսնում»,- ասաց նա:


