Էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան». ընդդիմությունը լքեց դահլիճը Zarkerak - Էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան». ընդդիմությունը լքեց դահլիճը
Zarkerak Zarkerak - Էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան». ընդդիմությունը լքեց դահլիճը
Էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան». ընդդիմությունը լքեց դահլիճը

Էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան». ընդդիմությունը լքեց դահլիճը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն Ազգային ժողովի՝ օգոստոսի 24-ի նիստին, խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին, նկատեց, որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին չի դիմում «պարոն վարչապետ»-ով, այլ՝ անուն-ազգանունով, բայց դժգոհում է, երբ Գարեգին Բ-ին դիմում են ավազանի անունով՝ «Կտրիճ Ներսիսյան»-ով:

«Ինչո՞ւ ընդդիմությունը չի սրտնեղում, երբ Կտրիճ Ներսիսյանին դուք դիմում եք՝ նրան անվանելով «ՀԱԵ փաստացի պետ»»,- հարցրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է: Ով ինչից ուզում է կարող է նեղվել, բացարձակ խնդիր չունեմ: Հիմա «Կտրիճ Ներսիսյան»-ից նեղվում են, ես էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան»… Հակառակ դեպքում ամեն երկրորդ նախադասության մեջ կարող եմ ասել «Կտրիճ Ներսիսյան»… Պառակտված է ընդդիմությունը, դրա համար հնարավորինս քիչ եմ ասում «Կտրիճ Ներսիսյան»… Եվ սա ժեստ է ընդդիմության հասցեին, հակառակ դեպքում ավելի շատ կասեի՝ «Կտրիճ Ներսիսյան»…»:

Ամեն անգամ, երբ թե՛ իշխանական պատգամավոր Գարիկ Սարգսյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին անվանում էին ավազանի անունով, ընդդիմադիրները որպես բողոքի ակցիա ձեռքով հարվածում էին սեղանին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր Գարեգին Բ-ին դիմել ավազանի անունով, ընդդիմադիր պատգամավորները որոշեցին լքել դահլիճը:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ակցիայից հետո պարզաբանեց. «Եթե շատ անկեղծ ասեմ՝ մեր մեծագույն ցանկությունն է, որ մենք լիարժեք և լիաթոք «Ամենայն Հայոց Կաթողիկոս» ասելու առիթ ունենանք, մենք այլ նպատակ չունենք, քան այն, որ խնդիրը լիարժեք կերպով լուծվի»:

24 Օգոստոս, 2026 17:31
Վեր