«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր՝ մարզային գրադարաններում. ԿԳՄՍՆ Zarkerak - «Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր՝ մարզային գրադարաններում. ԿԳՄՍՆ
Zarkerak Zarkerak - «Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր՝ մարզային գրադարաններում. ԿԳՄՍՆ
«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր՝ մարզային գրադարաններում. ԿԳՄՍՆ

«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր՝ մարզային գրադարաններում. ԿԳՄՍՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 10 մարզային գրադարաններում հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին կազմակերպվել է «Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիրը:

Այն նպատակ ունի ամառային արձակուրդների ընթացքում դպրոցականների համար ստեղծել շփման, ինքնարտահայտման, մասնագիտական կողմնորոշման, առողջ ապրելակերպի և սոցիալական հմտությունների զարգացման միջավայր՝ նպաստելով նաև նոր գաղափարների կյանքի կոչմանը։

Մասնակիցների համար կազմակերպվել են բազմաբնույթ կրթական ծրագրեր, միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, վարպետաց դասեր, կինոդիտումներ, էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, այցելություններ թանգարաններ և մշակութային այլ հաստատություններ։

Իրականացվել են գրքերի քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր, ստեղծագործական աշխատանքներ և ճանաչողական հանդիպումներ: Երեխաների համար ստեղծվել է կրթական, մշակութային, ստեղծագործական և ժամանցային ակտիվ միջավայր։

«Ամառային դպրոց-ճամբար» ծրագրերի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու խթանմանը։ Այդ նպատակով կազմակերպվել են հանդիպումներ ժամանակակից հայ գրողների հետ, որոնք երեխաներին հնարավորություն են ընձեռել ոչ միայն ընթերցելու և բացահայտելու հայ գրականության ստեղծագործությունները, այլև անմիջականորեն շփվելու հեղինակների հետ, քննարկելու ընթերցած գրքերը։

«Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրն ընդգծում է գրադարանների կարևոր դերակատարումը մարզերի կրթամշակութային կյանքում՝ որպես ընթերցանության խթանման, գիտելիքների ձեռքբերման և երեխաների ինտելեկտուալ զարգացման կարևոր հարթակ։

24 Օգոստոս, 2026 17:43
Վեր