Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները. Չեխիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին Zarkerak - Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները. Չեխիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին
Zarkerak Zarkerak - Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները. Չեխիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները. Չեխիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները. Չեխիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որը ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է համարել հաջողված, և ուղեկցվեց դրական միջազգային արձագանքով։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և պահպանել իր արևմտամետ ուղղությունը։

Մեր երկրների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության մեջ սերտ համագործակցության վրա։ Ես մեծապես գնահատում եմ այս գործընկերությունը և անհամբեր սպասում եմ մեր ապագա անձնական համագործակցությանը թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջառողջություն և մեծ ուժ ձեր պահանջախնդիր և պատասխանատու պարտականությունների կատարման գործում»։

18 Հունիս, 2026 16:55
Վեր