«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ Zarkerak - «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ
Zarkerak Zarkerak - «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ: Հուշարձանը ներկայումս տեղակայված է Երևանի քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում, որտեղ տրանսպորտային ինտենսիվ հոսքերի, ճանապարհային ենթակառուցվածքների և տարածքի կազմակերպման առանձնահատկությունների պատճառով հուշարձանը լիարժեք տեսանելի և ընկալելի չէ քաղաքացիների ու այցելուների համար։ Ներկայիս տեղադրությունը չի ապահովում հուշարձանի գեղարվեստական և գաղափարական ամբողջական ընկալումը, ինչպես նաև սահմանափակում է դրա շուրջ մշակութային և հանրային միջավայրի ձևավորման հնարավորությունը։ Հուշարձանի տեղափոխումը դեպի ավելի համապատասխան քաղաքաշինական միջավայր հնարավորություն կտա ապահովել դրա առավել լայն հանրային հասանելիությունը, բարելավել տեսանելիությունը, ընդգծել հուշարձանի մշակութային և խորհրդանշական նշանակությունը, ինչպես նաև ստեղծել պայմաններ դրա պահպանության և պատշաճ ներկայացման համար։

 

18 Հունիս, 2026 19:21
Վեր