Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին Zarkerak - Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
Zarkerak Zarkerak - Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ ծանոթացել Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը վարչապետին է ներկայացրել կենտրոնում իրականացվող շինարարարական աշխատանքները, ստեղծվող պայմաններն ու տեխնիկական հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման աշխատանքները։

Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը և որոշ հարցերի հետ կապված տվել համապատասխան հանձնարարականներ։

18 Հունիս, 2026 18:55
Վեր