Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին Zarkerak - Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին
Zarkerak Zarkerak - Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին
Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին

Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նիստին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր մտահոգությունը հայտնեց, որ տաքսի ծառայություններն անձրևի ժամանակ կարող են 4 անգամ բարձրացնել ծառայության գինը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ե՞րբ է կարգավորվելու հարցը:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանեց՝ ծառայության գինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ առաջարկ-պահանջարկի:

«Ալգորիթմը հետևյալ ձևով է աշխատում. այն ժամանակը, որ վարորդը ծախսելու է Ա-ից Բ կետը հասնելու համար, և կիլոմետրը: Ձեր ասած անձրևի ժամանակ Ա-ից Բ կետ հասնելու համար վարորդն ավելի շատ ժամանակ է ծախսում, դրանից բացի՝ կա գործակից, որն առաջարկ-պահանջարկի հիման վրա է [ձևավորվում]: Առավելագույն գործակիցը մենք սահմանափակել ենք և սարքել ենք 2 անգամ, և երկու անգամից ավելի գործակցի պարագայում «Յանդեքս» ընկերությունն ընդհանրապես գումար չի աշխատում, այսինքն՝ եթե նույնիսկ գինը բարձրացավ, ամբողջ գումարը մնում է տաքսու վարորդին»,- ասաց նա:

18 Հունիս, 2026 14:11
Վեր