Այն երկրների թիվը, որոնցում արդեն արտահանում ենք իրականացնում, տասնյակից անցնում է. Փաշինյան Zarkerak - Այն երկրների թիվը, որոնցում արդեն արտահանում ենք իրականացնում, տասնյակից անցնում է. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Այն երկրների թիվը, որոնցում արդեն արտահանում ենք իրականացնում, տասնյակից անցնում է. Փաշինյան
Այն երկրների թիվը, որոնցում արդեն արտահանում ենք իրականացնում, տասնյակից անցնում է. Փաշինյան

Այն երկրների թիվը, որոնցում արդեն արտահանում ենք իրականացնում, տասնյակից անցնում է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սա մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր քաղաքականությունը և  շնորհակալ եմ Եվրոպական միության մեր ընկերներին այդքան արագ արձագանքելու համար, այդ թվում ֆինանսական աջակցության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը անդրադառնալով՝ շուկայում առկա ապրանքների արտահանմանը:

«Ամեն օր աշխատանք է տեղի ունենում և ամենօր իրադարձություններ են տեղի ունենում: Նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ ենք իրականացնում,  այդ երկրների թիվը    տասնյակից անցնում է,  նրանց մեծ մասում զրո արտահանում ենք ունելեց: Այժմ մենք ունենք խմբաքանակներ և ունենք նաև պայմանագրեր մեծ և երկարաժամկետ խմբաքանակների համար»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ  պետք է մենք մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն, որպեսզի  կարողանան ոչ միայն կարճաժամկետ խնդիր լուծեն այլ նաև երկարաժամկետ իրենց ներկայությունը ապահովեն այդ շուկայում:

«Նախորդող շրջանում փչացող վարդը, ծիրանը դեղձը արտադրական պրոցեսի մի մաս է և երբեք անթափոն արտադրանք գոյություն չի ունեցել»,-եզրափակեց վարչապետը:

 

 

18 Հունիս, 2026 13:31
Վեր