60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Բաղաեի Zarkerak - 60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Բաղաեի
Zarkerak Zarkerak - 60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Բաղաեի
60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Բաղաեի

60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Բաղաեի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես վերջնականացված և հաստատված է. 60 օրվա ընթացքում ամերիկյան կողմը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում կամ նոր պատժամիջոցներ կիրառի՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին:

«Այժմ պետք է աշխատենք ինչպես այս փաստաթղթի դրույթների իրականացման, այնպես էլ երկու շատ կարևոր կետի վրա, այն է՝ պատժամիջոցների մեղմացում և միջուկային հարցեր: Մենք հենց սկզբից ասել էինք, որ այս առաջին փուլում չենք քննարկելու միջուկային հարցը և կենտրոնանալու ենք պատերազմի ավարտի վրա»,- նշել է Բաղաեին:

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը ներգրավված է եղել Վաշինգտոնի հետ բանակցություններին, հայտարարել է, որ ստորագրված փաստաթուղթը Իրանի հաղթանակն է ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ: 

Նրա խոսքով՝ Թեհրանն ավելի շատ բան է շահում: Միևնույն ժամանակ, Ղալիբաֆը մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը շատ ցածր մակարդակի վրա է: 

18 Հունիս, 2026 13:11
Վեր