90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը Zarkerak - 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը
Zarkerak Zarkerak - 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը

90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջարկվում է ներդնել քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա շուրջ 2850 բնակշահառուների՝ ՊՆ ենթակայությամբ ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներին, որոնց խնդիրները սկիզբ են առել դեռևս 2000-ականներից, վերջապես լուծել բնակարանային հարցը։ Ծրագիրը նպատակ ունի տասնամյակներ սպասած քաղաքացիներին ապահովել բնակարանային խնդրի արդյունավետ լուծմամբ»,- Կառավարության նիստին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախատեսվում է ծրագիրն իրականացնել ֆինանսական աջակցության գործիքի միջոցով, որը կոչվում է հիփոթեքային վարկավորման գործիք: Սա ենթադրում է, որ ֆինանսավորման 90 տոկոսը բանկերի միջոցով կհատկացնի Կառավարությունը, իսկ 10 տոկոսը՝ ՊՆ-ի տարեկան ֆինանսավորման միջոցով: Այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է՝ 2027 թվականին՝ 735 շահառուի բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին՝ 812 շահառուի, 2029 թվականին՝ 719, իսկ 4-րդ փուլում՝ 2030 թվականին՝ 584 շահառուի»,- պարզաբանեց նախարարը:

Ծրագրի շահառուներ են ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառմանն ընդգրկված պայմանագրային զինծառայողները և քաղծառողները, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինծառայությունից արձակված նախկին զինծառայողները, զինծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողները և զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամները:

«Այս անձանց մեջ կան անգամ 90-ականներից բնակշահառու հանդիսացող մարդիկ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խոսքն այն շահառուների մասին է, որոնք 90-ականներից ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում, և այդ կերպ պետությունը ժամանակին պարտավորություն է ստանձնել նրանց նկատմամբ. «Կոպիտ ասած՝ մենք նախկին պարտքն ենք վերադարձնելու 4 տարվա ընթացքում և 4 փուլով»:

 

30 Ապրիլ, 2026 13:25
Վեր