Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու. Անդրեասյանը՝ 2029 թվականի երիտասարդական առաջնության մասին Zarkerak - Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու. Անդրեասյանը՝ 2029 թվականի երիտասարդական առաջնության մասին
Zarkerak Zarkerak - Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու. Անդրեասյանը՝ 2029 թվականի երիտասարդական առաջնության մասին
Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու. Անդրեասյանը՝ 2029 թվականի երիտասարդական առաջնության մասին

Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու. Անդրեասյանը՝ 2029 թվականի երիտասարդական առաջնության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՖԻՖԱ-ն մի շատ կարևոր որոշում է կայացրել, 2029 թվականի աշխարհի Մ20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում: Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել այս հաջողության առիթով, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին և վարչապետ Կոբախիձեին այս հարցում արդյունավետ և սերտ գործակցության համար: Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում: Կարծում եմ՝ պետք է աշխատանքային խումբ ձևավորենք՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով էլ՝ սա շատ մեծ իրադարձություն է. «Մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո նշանակությամբ երկրորդ կարևոր իրադարձությունն է: Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու, որոնք կայցելեն խաղերը դիտելու: Պլանավորում ենք, որ Երևանում կունենանք մինչև 20 խաղ, Վանաձորում և Իջևանում մինչև 10 խաղ: Ամենայն հավանականությամբ խոսում ենք 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի մասին: Մենք հիմա գտնվում ենք Վանաձորի ստադիոնի վերակառուցման փուլում՝ ընդունելով նվազագույնը 12 հազար հանդիսատես, նախորդ տարի որոշում ենք կայացրել Իջևանում նոր ստադիոնի կառուցման մասով, արդեն իսկ հողի հետ կապված աշխատանքները մարզպետարանի հետ միասին ավարտել ենք, ունենք նաև ստադիոնի կառուցման առաջարկը, որն առաջիկայում կբերենք Կառավարության քննարկմանը»:

30 Ապրիլ, 2026 11:24
Վեր