Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան Zarkerak - Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան
Zarkerak Zarkerak - Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան
Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան

Ընդունել եմ Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը․ Մխիթար Հայրապետյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր ընդունել եմ Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Հանդիպման առանցքային թեմաներից էին կիբեռանվտանգության ոլորտը կարգավորող նոր օրենսդրությունը և դրա կիրառման ընթացքը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորությունները՝ կարողությունների զարգացման և կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության ուղղություններով։

Անդրադարձել ենք նաև թվային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակմանը, ստարտափ էկոհամակարգի խթանմանը, ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին»,-նշել է նա։

06 Մայիս, 2026 23:06
Վեր