Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին։
Ավելի քան մեկ դար առաջ չեխ ճանապարհորդ և հումանիստ Կարել Հանսան իր «Արևելքի սարսափները» գրքում վկայել է հայ ժողովրդի տառապանքների մասին և նրանց ողբերգության մասին իրազեկել չեխ հասարակությանը։
Հիշողությունը միայն անցյալի մասին չէ, այն նաև նվիրվածություն է մարդկային արժանապատվությանը, կարեկցանքին և պարտավորություն՝ ապագայում կանխարգելելու նման վայրագությունները»,- գրել է դեսպանը Ֆեյսբուքի իր էջում:
Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2017 թվականի ապրիլի 25-ին։


