Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ Zarkerak - Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ
Zarkerak Zarkerak - Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ
Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 24-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 23-26 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի և 29-ի ցերեկը, 25-28-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին լեռնային շրջաններում, Լոռու և Տավուշի առանձին նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն թաց ձյան և ձյան տեսքով։ Ապրիլի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-7 մ/վ։ Ապրիլի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակ Մեծ 24․04․2026

Երևան քաղաքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը և առավոտյան ժամերին, 26-27-ը, 29-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վ արագությամբ։

Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակ 24․04․2026

24 Ապրիլ, 2026 17:53
Վեր