Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 24-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանության կողմից։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելովը, դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։



