Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Zarkerak - Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Zarkerak Zarkerak - Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը։

«Խորհրդարանում մենք հիշատակեցինք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցը։ Ցեղասպանության ընթացքում սպանվել են մոտ 1.5 միլիոն հայ, ինչպես նաև կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնություններ՝ ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ և պոնտացի հույներ: Նրանց մեծ մասը մահացել է 1915-1916 թվականներին, սակայն հալածանքներն ու սպանությունները շարունակվել են մինչև 1923 թվականը: Զոհերը կազմել են տարածքի հայ բնակչության կեսից ավելին, իսկ փրկվածների մեծ մասը փախել է երկրից: Օսմանյան կայսրությունը մեծ մասամբ դատարկվել է իր քրիստոնյա բնակչությունից»,- գրել է շվեդ պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Նա նաև նշել է, որ արարողության ժամանակ ելույթ են ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանը, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը։

24 Ապրիլ, 2026 12:27
Վեր