Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, խիստ խափանման միջոցների ենք գնում. Վարդապետյանը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին Zarkerak - Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, խիստ խափանման միջոցների ենք գնում. Վարդապետյանը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին
Zarkerak Zarkerak - Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, խիստ խափանման միջոցների ենք գնում. Վարդապետյանը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին
Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, խիստ խափանման միջոցների ենք գնում. Վարդապետյանը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին

Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, խիստ խափանման միջոցների ենք գնում. Վարդապետյանը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է, որովհետև ոչ միայն այս դեպքը, այլև որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունեինք և բազմաթիվ իրավիճակներ ենք ունեցել նաև Արարատի մարզում: Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում և Շիրակի մարզում և այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքով չէ, որ ինձ հայտնի է»,-ԱԺ-ում անդրադառնալով Վեդիում մանկապղծության դեպքին՝ ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Վարդապետյանը հիշեցրեց մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած նման դեպքը. «Մենք միջնորդագիր հասցեագրեցինք իրավասու մարմիններին՝ առաջարկելով, որպեսզի դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներ ունեն: Ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, միևնույնն է այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չի ամբողջությամբ կամ հետևանքները վերացնել: Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, այս մասով խիստ խափանման միջոցների ենք գնում: Այս խնդրին անընդհատ աչալուրջ ենք»:

06 Մայիս, 2026 15:43
Վեր