Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է Zarkerak - Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է
Zarkerak Zarkerak - Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է
Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 24-ին` ժամը 02։18-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանի հերոսներ փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Վարորդը հոսպիտալացվել է։

24 Ապրիլ, 2026 10:10
Վեր