Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Zarkerak - Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
Zarkerak Zarkerak - Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի մայիսի 6-ին գումարված հերթական նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:

Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել նոր՝ Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթև և Տեղ խոշորացված համայնքները՝ 28 բնակավայրերով:

Վայոց ձորի մարզում նախատեսվում է ստեղծել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով:

Փոխնախարարի խոսքով մինչ օրս իրականացված 96 միավորման ծրագրերի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում համայնքների թիվը 908-ից դարձել է 63: Նա ընդգծել է, որ շրջանային մոդելով խոշորացումը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ ապահովելով համայնքների կառավարման բարելավում, ռեսուրսների արդյունավետ ներգրավում, ներդրումային ծրագրերի իրականացում և մասնագիտական ներուժի զարգացում:

Կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին շարունակել վարչատարածքային բարեփոխումները՝ շրջանային մոդելի կիրառմամբ: Ներկայումս հանրապետությունում կա 70 համայնք, և նախագծի ընդունման դեպքում դրանց թիվը կդառնա 64, իսկ 7 համայնքներ կշարունակեն մնալ չխոշորացված:

Առնակ Ավետիսյանն ընդգծել է, որ նախագծի շուրջ քննարկումներ են անցկացվել շահագրգիռ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ համայնքների խոշորացումը երկարատև գործընթաց է անցել, և փորձը ցույց է տվել, որ հաջողել է:

 

06 Մայիս, 2026 16:12
Վեր