Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց. Ֆրանսիացի նախարարները՝ Ցեղասպանության մասին Zarkerak - Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց. Ֆրանսիացի նախարարները՝ Ցեղասպանության մասին
Zarkerak Zarkerak - Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց. Ֆրանսիացի նախարարները՝ Ցեղասպանության մասին
Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց. Ֆրանսիացի նախարարները՝ Ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց. Ֆրանսիացի նախարարները՝ Ցեղասպանության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

1915 թվականի ապրիլի 24-ը մի ամբողջ ժողովրդի ոչնչացմանն ուղղված ողբերգության սկիզբն էր, որը խլեց մեկ միլիոնից ավելի կյանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։

 «Օրոր Բերժեի հետ Հայաստան կատարած իմ այցի  ընթացքում մենք մասնակցեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողություններին»,-գրել է նա՝ հավելելով, որ 111 տարի անց Ֆրանսիայի ներկայությունը Երևանում հիշատակի և հավատարմության դրսևորում է։

Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին էլ նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապը վերացական չէ։ Այն պատմական է, մարդկային և անխզելի։

«1967 թվականից ի վեր Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն»,-գրել է նախարարը, հավելելով, որ  ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց և երբեք թույլ չտալ, որ ժխտումը կամ կեղծիքը ծաղկեն։

24 Ապրիլ, 2026 18:37
Վեր