Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են տղայի դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Գ․Շամշյանի տեղեկություններով մահացածը 36 տարեկան է և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։

