Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է 2026թ. Եվրոպայի և աշխարհի գավաթի առաջնություններում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկներին և հավաքականի մարզիչներին:



«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։
Մենք մշտապես կանգնած ենք մեր մարզիկների կողքին՝ աջակցելով նրանց նոր հաղթանակների և բարձր արդյունքների ճանապարհին։



Պարգևատրել եմ 2026թ. Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մեր մարզիկներին և հավաքականի մարզիչներին»,- սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը։




