Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է Zarkerak - Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է
Zarkerak Zarkerak - Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է
Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է

Տեսչականը կրկին թերլիցքավորում է հայտնաբերել «Դավո օիլ»-ում․ գազալցակայանի գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «Դավո օիլ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1): Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Տնտեսվարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

▪️ թերլիցքավորում,

▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,

▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,

▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։

Չնայած բազմաթիվ վարչական պատասխանատվության միջոցներին և տրված հանձնարարականներին՝ խախտումները շարունակվում են։

Վերջին ստուգմամբ հաստատվել է, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով` թերլիցքավորմամբ։

Արդյունքում կասեցվել է գազալցակայանի գործունեությունը։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկին հորդորում է սպառողներին զերծ մնալ «Դավո օիլ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց։

26 Հունիս, 2026 17:56
Վեր