Դիվերսիֆիկացիայի ճանապարհը սկսվել է. որքան են վաճառվում ծիրանը, կեռասը, լոլիկը. շուկայում գնանկում կա՞. Գագիկ Մակարյան Zarkerak - Դիվերսիֆիկացիայի ճանապարհը սկսվել է. որքան են վաճառվում ծիրանը, կեռասը, լոլիկը. շուկայում գնանկում կա՞. Գագիկ Մակարյան
Zarkerak Zarkerak - Դիվերսիֆիկացիայի ճանապարհը սկսվել է. որքան են վաճառվում ծիրանը, կեռասը, լոլիկը. շուկայում գնանկում կա՞. Գագիկ Մակարյան
Դիվերսիֆիկացիայի ճանապարհը սկսվել է. որքան են վաճառվում ծիրանը, կեռասը, լոլիկը. շուկայում գնանկում կա՞. Գագիկ Մակարյան

Դիվերսիֆիկացիայի ճանապարհը սկսվել է. որքան են վաճառվում ծիրանը, կեռասը, լոլիկը. շուկայում գնանկում կա՞. Գագիկ Մակարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առայժմ այդքան գնանկում չկա, լոլիկի գինն է մի քիչ կտրուկ ընկել, հիմա 150-250 դրամ է, գյուղացիներն ասում են, որ իրենցից 80 դրամով են գնում, ծիրանը գրեթե նույնն է մնացել՝ 1000 դրամի շրջանակում, ելակը, կեռասը  համարյա գինը չեն փոխել»,-Zarkerak.am‑ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Մակարյանի խոսքով՝ Եվրոպա արտահանելու համար Global GAP սերտիֆիկատ պետք է լինի, որը բավական բարդ է ստանալ. «Այդ սերտիֆիկացումն արվում է ամեն տարի, եթե որոշ մեծ ընկերություններ էլ ունեն, ապա կան նաև այլ խնդիրներ՝ լոգիստիկաներ, եվրոպական պիտակավորման, փաթեթավորման խնդիրներ: Եվրոպա արտահանելու համար միայն բերքն ու սերտիֆիկատը բավարար չեն, պետք է տրանսպորտային ծախսերը, գինը ձեռնտու լինեն: Հազարավոր ֆերմերներ, որոնք օրինակ՝ 5-10 տոննայով բերք են ստանում, ընդհանրապես Global GAP չունեն և չեն էլ կարող: Այն սխեմաները, որոնք կային ԵԱՏՄ շրջանակում, չեն կարող փոխարինվել եվրոպականով»:

Ամենաարագ լուծումը՝ ըստ Մակարյանի, պահածոյական գործարանների հետ աշխատելն է. «Պետությունը պիտի ԵՄ-ի հետ համագործակցի, որ մեր ապրանքները պահածոյական տարբերակով վաճառվեն: Երբ պահածոյացնում ես, մի քանի կգ միրգը կարող է մեկ բանկա պահածո դառնալ, որն ավելի հեշտ է և ՛ պահելու, և՛ չփչանալու, և՛ արտահանելու համար: Կառավարությունը մի քանի քայլ կատարեց, բայց դրանք պետք է շարունակական լինեն: Դիվերսիֆիկացիայի ճանապարհը սկսվել է, Եվրոպան էլ կոչերին արձագանքում է, բայց մի քանի տարվա ինտենսիվ աշխատանք է պետք: Տնտեսավորղներին պետք է  ստանդարտների մասին իրազեկվի, երբ նրանց հետ դրա մասին խոսում ես, կան մարդիկ, որ ասում են՝ մենք չենք հասկանում»:

Մակարյանը նշեց, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհին հարկավոր է աչքաթող չանել արաբական աշխարհը. «Այնտեղ չրեղեն, քաղցրավենիք կարող ենք արտահանել, պետությունը պետք է ռազմավարություն ունենա դեպի Եվրոպա, ԵԱՏՄ, արաբական երկրներ, ԱՄՆ, Չինաստան, դրանք տարբեր լոգիստիկաներ են պահանջում»:

 

Աննա Բզնունի

24 Հունիս, 2026 14:41
Վեր