«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան Zarkerak - «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան
Zarkerak Zarkerak - «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան
«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամփոփելով աշխատանքային այցս Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ կարող եմ վստահ ասել, որ «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր ներկայացնելու Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի առաջնահերթությունները և ընդլայնելու միջազգային համագործակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

 

«Մասնակցեցի մի շարք բարձր մակարդակի միջոցառումների, որոնց ընթացքում հնարավորություն ունեցա ներկայացնելու Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ի նախագահող երկիր, ընդգծելու ներառական, թափանցիկ և արդյունքահեն նախագահության մեր հանձնառությունը, ինչպես նաև քննարկելու համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանության և վերականգնման ուղղությամբ գործնական արդյունքների ապահովմանը։

 

Այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու քննարկումները վերահաստատեցին, որ միջազգային հանրությունը պատրաստ է համատեղ աշխատել կենսաբազմազանության պահպանության, ֆինանսավորման նոր հնարավորությունների ընդլայնման և COP17-ի հաջող անցկացման ուղղությամբ։

 

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին, դեսպանության ողջ անձնակազմին, ինչպես նաև բոլոր գործընկերներին՝ այցի բարձր մակարդակով կազմակերպման, արդյունավետ համագործակցության և շարունակական աջակցության համար։

 

Համոզված եմ, որ Լոնդոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ձևավորված գործընկերությունները կարևոր ներդրում կունենան ինչպես Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող ծրագրերի առաջմղման, այնպես էլ՝ COP17-ի հաջող կազմակերպման գործում»,-նշել է նա։

26 Հունիս, 2026 22:14
Վեր