Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Նա նշել է, որ շոյված է արդյունքից։ ԱԺ նախագահի թեկնածու էին նաև Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, վերջիններս շնորհավորել են Ռուբինյանին։
«Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասել է Սիմոնյանը: Կոնջորյանը նշել է՝ վստահ է, որ Ռուբինյանը աշխատանքը կկատարի մեծ պատասխանատվությամբ և արդյունավետորեն:
Ռուբինյանին շնորհավորել է նաև Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ մաղթելով շարունակական հաջողություններ:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:


