Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի մասնակցությամբ ձայնագրությանը։
Ալեքսանյանը ձայնագրությունից հատկապես ընդգծում է մի հատված, որտեղ խոսվում է Քոչարյանի ուժին միանալու մասին։
«Բա ասում էիք՝ Քոչարյանի հետ չեք միանալու, ասում էիք՝ իրար հետ չեք։ Բա ո՞նց էսպես ստացվեց։ Էլի ձեր բերանով ասացի՞ք, որ չկա առանձին վերցրած կալուգացի Սամո քաղաքական ֆիգուր, կա Քոչարյանի համար ձայն հավաքող ընդամենը, որը հետո պիտի միանա Քոչարյանին։ Էլի խաբում էիք մարդկանց ու էլի բռնվեցիք»,- ասել է Ալեքսանյանը։


