Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնի է՝ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ԿԸՀ առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և երկու դաշինք:
Radar Armenia-ն տեղեկացավ, որ քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին մասում առաջադրվել է 2190 թեկնածու, 2-րդ մասում՝ 21 թեկնածու։
Նշենք, որ ցուցակները երկու մասից են բաղկացած։ Առաջին մասը հիմնական ներկայացուցիչներն են, 2-րդ մասում՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթերը ներկայացրել են.
1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն. առաջին մասում՝ 283 թեկնածու, 2-րդ մասում՝ 10 թեկնածու։
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. ցուցակի առաջին մասում` 104 թեկնածու, 2-րդ մասում՝ 3 թեկնածու։
3. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն․ առաջին մասում՝ 82 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
4. «Հայաստան» դաշինք (Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցություն, «Առաջ» աջակենտրոն կուսակցություն)․ առաջին մասում՝ 213 թեկնածու, 2-րդ մասում՝ 4 թեկնածու։
5. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն․ առաջին մասում՝ 87 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
6. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն․ առաջին մասում՝ 89 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
7. «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն․ առաջին մասում՝ 101 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
8. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն․ առաջին մասում՝ 82 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
9. «Հայաստանի շնորհապետական» կուսակցություն․ առաջին մասում՝ 84 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
10. «Հանրապետություն» կուսակցություն․ առաջին մասում՝ 91 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
11. «Ուժեղ Հայաստան» դաշինք․ առաջին մասում՝ 199, 2-րդ մասում՝ 3 թեկնածու։
12. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն․ առաջին մասում՝ 86 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
13. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն․ առաջին մասում՝ 88 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
14. Ռեֆորմիստների կուսակցություն․ առաջին մասում՝ 83 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
15. «Միասնության թևեր» կուսակցություն․ առաջին մասը՝ 80 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
16. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն․ առաջին մասում՝ 99, 2-րդ մասում՝ 0։
17. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն․ առաջին մասում՝ 83 թեկնածու, 2-րդ մասում՝ 1։
18. «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն․ առաջին մասում՝ 80 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։
19. «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն․ առաջին մասում՝ 93 թեկնածու, 2-րդ մասում՝ 0։


