Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:
1. ՀՀ-ում անցակցվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի համար Հայաստան էին ժամանել մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
2. «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,-հայտարարել է գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ սրանք աննախադեպ տարիներ են անկախացումից ի վեր:
3. «8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա. այս պահը Հայաստանի պահն է, և այն արդեն իսկ առաջ գնալու ուղի է բացում, նախևառաջ՝ դեպի խաղաղություն»,-հայտարարել է Մակրոնը:
4. «Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու»,- Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե վարչապետը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից ու ամեն օր ուտում է։
5. Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել:
6. Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկ ու պարարտանյութ:
7. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին և 9-ին հրադադար է հայտարարել Ուկրաինայում:


