ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին մասնագիտական տոնը Zarkerak - ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին մասնագիտական տոնը
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին մասնագիտական տոնը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին մասնագիտական տոնը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին մասնագիտական տոնը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նշեցին կազմավորման 34-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալները, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Սահմանապահի օրվան նվիրված հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո։

ՀՀ ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական խոսքն ուղղեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այնուհետև, ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետը՝ շնորհավորելով բոլորին Սահմանապահի օրվա առիթով և շնորհակալություն հայտնելով Սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին իրենց ծառայության համար։ Երկրի ղեկավարն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ զորքերն իրենց ծառայությունն իրականացնում են մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են, և այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ խաղաղության հետ զուգահեռ ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն խորհրդանիշներից է սահմանապահը, և Կառավարության ցանկությունն է, որ բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունն իրականացնել մշտական տեղակայման վայրերում։

Այնուհետև ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես եկան տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ուղեկցությամբ ծանոթացավ Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:

ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:

27 Ապրիլ, 2026 20:22
Վեր