Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 23-27-ը:
Բացահայտվել է 259 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են սպանության փորձի, վստահված գույքի հափշտակման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մարդու առևանգման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հավաք անցկացնելուն նպաստելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, սուտ մատնության, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, հրազենի մաքսանենգության, դատական ակտը չկատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
Գրանցվել զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 4 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 2 մարդ մահացել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


