Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ Աննա Հակոբյանի մասին արված գրառմանը։
«Հայելու մե՞ջ ես նայել, տիկի՛ն Սեյրանյան, թե՞ արդեն մրմուռը խեղդում է ամեն բանից: Տգետ ասելիս նաև աշխատանքիդ որակը նայի, որ մեռցրել ես, ցինիկ արյան վրա խրախճանքի մեծ օրինակ ես, 3833 զոհը 5000 ասելն է, արյան խրախճանք, լկտիությունը Սոնա Մնացականյանի կամ Արմեն Գրիգորյանի անունը օգտագործելն է քո ցածր նպատակների համար:
Մարդու իրավունքներից, Սահմանադրությունից խոսելիս էլ անցկացրածդ ընտրությունները ու վարձով տված գույքերը հիշի: Մի օր Վահե Ավետյանի անունը հիշի, գրի կամ «Մարտի 1»-ի զոհերի անունը հիշի՝ 10-ը դարձնելով 50, կամ «Հոկտեմբերի 27»-ի զոհերին ու դահլիճից բացակայողներին հիշի, թե՞ վերցրածդ ծրարի մեջ այդ անունները չկային:
Կամ ավելի լավ է լռի՛. մարդու սիրտ է խառնում արդեն»,- գրել է Սիմոնյանն ու սքրինշոթ հրապարակել։



