Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով Zarkerak - Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով
Zarkerak Zarkerak - Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով
Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսական ծրագրերի համար կրթաթոշակի մրցույթ, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կրթաթոշակը նախատեսված է մի շարք առաջնահերթ մասնագիտությունների համար, այդ թվում՝ մանկավարժություն, տնտեսագիտություն, բնապահպանություն, կենսատեխնոլոգիա, ճարտարագիտություն, ՏՏ, բժշկագիտություն, գյուղատնտեսություն, ճարտարապետություն և այլ ոլորտներ:

Մրցույթին կարող են դիմել առցանց եղանակով՝ https://www.vladnestipendia.sk/en/. դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. մայիսի 25-ն է:

Կրթաթոշակի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից:

Հավելյալ հարցերի դեպքում կարելի է գրել helpdesk@studybroad.sk էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +421 907 551 404 հեռախոսահամարով կամ տեղեկանալ կից նյութից:

Դիմելու բոլոր պայմաններն ու պահանջվող փաստաթղթերը հասանելի են պաշտոնական կայքում: Ընտրված թեկնածուները պարտավոր են ընդունվելու պահին ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ ՀՀ համապատասխան մարմնի կողմից տրված պաշտոնական երաշխավորագիր:

27 Ապրիլ, 2026 13:42
Վեր