Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր չեն մոռանում հսկիչ-դրամարկղային կտրոն տրամադրել և այն քաղաքացիներին, ովքեր պահանջում, ստանում ու վերցնում են հսկիչ-դրամարկղային կտրոն, որպեսզի Կառավարությունը բոլոր ծրագրերն իրականացնելու հնարավարություն ունենա»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը մարզային այցերից մեկ-երկու տպավորությամբ կիսվեց. «Տարիներ առաջ որդեգրեցինք 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը և 2026 թվականին համոզված ենք, որ 500 մանկապարտեզը կուենանք: Խոսքն ընդհանրապես գոյություն չունեցող մանկապարտեզների մասին է, այսինքն՝ բնակավայրեր, որոնք հարյուրավոր տարիներով մանկապարտեզ չեն ունեցել, երկրորդը՝ ունենք դեպքեր, երբ մանկապարտեզների շենքերը սեփականաշնորհված են եղել և ինչ-որ ձևերով վերադարձվել են, և ունենք մանկապարտեզներ, որ 30 տարի չեն գործել: Մենք չենք տեսնում պատճառահետևանքային կապը, 500, մենք մտածում ենք հաջորդ փուլում ևս 100 մանկապարտեզի կարիք կլինի, բայց չենք գնահատում՝ այդ 500 մանկապարտեզի բացակայությունն ինչ հետևանքներ է բերել ՀՀ և՛ տնտեսության, և՛ բոլոր ուղղություններով, մեր երկրի զարգացումն ինչքան է կասեցրել: Ինչքան երեխաներ են, որ ոչ միայն կրթություն չեն ստացել, այլև այն ժամանակը, որ պետք է անցկացնեին կրթական հաստատությունում, չգիտեմ՝ որտեղ են անցկացրել և դա ինչ հետևանքների է բերել՝ սկսած երկրում քրեական ենթամշակույթի զարգացումից և այլն»:
Վարչապետի խոսքով՝ հաջորդ փուլում պետք է լայնորեն հասանելի դարձնեն մսուրային ծառայությունները. «Մեր այսօր ունեցած մանկապարտեզում մանկավարժական մասնագիտությունների անհրաժեշտությունը և պահանջը կմեծացնենք, մանկապարտեզների դաստիարակների համար պարտադիր պայման կլինի մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալը»:


