Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորիկաների վրա են հիմնված. Փաշինյան Zarkerak - Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորիկաների վրա են հիմնված. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորիկաների վրա են հիմնված. Փաշինյան
Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորիկաների վրա են հիմնված. Փաշինյան

Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորիկաների վրա են հիմնված. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է: Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ պետք է որոշում կայացնենք՝ ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի, թե՝ ոչ. «Հայաստանում խոսվում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ է խոսվում: Ուզում եմ մոդելավորենք մի այսպիսի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերհսկողության ներքո և մենք տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին, ինչ պետք է մենք անենք: Օրինակ՝ այդ մզկիթի տարածքի հետ կապված ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են՝ այս հողը մերն է եղել և ամենատարբեր հարցեր, մենք ինչ պետք է անենք: Այնտեղ էլ են նույն հարցերը դրվում: Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված են: Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորիկաների վրա են հիմնված: Ասում եմ՝ կարող է լինել նման իրավիճակ, որ Արծվաշենում մենք ունենանք իրավիճակ, արծվաշենցիները գնալու են, այդտեղ ապրելու են, ասելու են՝ լավ ոչինչ, պատմամշակութային հուշարձա՞ն է: Հարցը հետևյալի մասին է՝ մենք կոլֆլիկտը և Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե՝ չէ»:

30 Ապրիլ, 2026 12:59
Վեր