Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է խոսում, իրեն հանձնարարում  են, ինքն էլ ասում է. Վարչապետ Zarkerak - Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է խոսում, իրեն հանձնարարում  են, ինքն էլ ասում է. Վարչապետ
Zarkerak Zarkerak - Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է խոսում, իրեն հանձնարարում  են, ինքն էլ ասում է. Վարչապետ
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է խոսում, իրեն հանձնարարում  են, ինքն էլ ասում է. Վարչապետ

Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է խոսում, իրեն հանձնարարում  են, ինքն էլ ասում է. Վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս իմ մասնակցությամբ միջոցառումներին, առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ինչպես նաև, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտնյաներին առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ, առավելևս եթե այդպիսի բան պարզվի եխաների հետ կապված։ Հակառակն էլ ասեմ․ հանկարծ, եթե  որևէ մեկը վարչական ռեսուրս օգտագործելով հարկադրի որևէ մեկին գալ կամ արգելի գալ միջոցառումներին, երկու դեպքում էլ նույնն է լինելու, որովհետև ՀՀ-ն ազատ, ժողովրդավարական պետություն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի հետ չեն քննարկվում Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի  հարց, որովհետև երկու ուղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին կարող են թեժացնել: 

«Կալուգացի օլիգարխը, 100 տոկոսով համոզված եմ, որ չի հասկանում ինչ է խոսում այդ թեմայով և ինչի համար, իրեն հանձնարարում  են՝ ինքն էլ ասում է, իսկ դա էլ էժան քաղաքական շահարկում է»-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

30 Ապրիլ, 2026 13:54
Վեր