Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի Zarkerak - Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի
Zarkerak Zarkerak - Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի
Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա՝ ապրիլի  նիստին ներկայացված նախագծերից։

Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։ «Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:

Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»,- նշված է որոշման նախագծում։ Համերգի կազմակերպման վայր է ընտրվել Գյումրին, քանի որ, ըստ կառավարության, Գյումրիում մեծ է սերն ու հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության կողմից ցուցաբերած աջակցությամբ։

30 Ապրիլ, 2026 12:01
Վեր