Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքական և տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից»։
Այս մասին հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով CNN TÜRK-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչև Հայստանում նշանակված ընտրությունները:


